Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

ԱՄՀ. ՊԵԿ-ը միջազգային լավագույն փորձին համարժեք է աշխատում

ԱՄՀ. ՊԵԿ-ը միջազգային լավագույն փորձին համարժեք է աշխատում
22.11.2016 | 21:11

Պետական եկամուտների կոմիտեի բարեփոխումների շրջանակում կոմիտեի նախաձեռնությամբ Արժույթի միջազգային հիմնադրամը նոյեմբերի 7-22-ին հարկային վարչարարության համակարգի գնահատում է իրականացրել, նպատակ ունենալով հարկային վարչարարության ախտորոշիչ գնահատման գործիքի (TADAT) միջոցով վերհանել համակարգի ձեռքբերումներն ու բացթողումները՝ սահմանելով հետագա բարեփոխումների առաջնահերթությունները:

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն ընդգծելով զեկույցի կարևորությունը, նշել է, որ գնահատող թիմի գործուն միջամտությամբ մեծ աշխատանք է կատարվել հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ. «Այս գործիքակազմը, միանշանակ, օգտագործվելու է հարկային մարմին-բիզնես փոխհարաբերությունների արդիականացման գործընթացում և ունենալու է ուրույն նշանակություն»: Համաձայն զեկույցի, վերջին տարիներին Հայաստանում մի շարք ծրագրեր են իրականացվել հարկային քաղաքականության և վարչարարության բարելավման ուղղությամբ: Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման նպատակով գնահատող թիմն առանձնացրել է էլեկտրոնային հաշվետվությունների համակարգի արդյունավետ կիրառումը, հարկ վճարողների գրանցման պարզեցված ընթացակարգը, բարելավված պաշտոնական կայքէջը և այլն: «Մենք դիտարկել ենք 47 ուղղություն, որոնցից մի քանիսով ՊԵԿ-ը միջազգային լավագույն փորձին համարժեք է աշխատում, իսկ որոշ ուղղություններով էլ դեռ անելիքներ կան»,-ընդգծել է գնահատող թիմի ղեկավար Լաքի Մոլեֆեն: Դրական առաջընթաց է արձանագրվել նաև հարկային կարգապահության ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ:

Ըստ փորձագետների, էլեկտրոնային հաշիվների դուրս գրման և ՀԴՄ համակարգերը ՊԵԿ-ին հնարավորություն են տալիս իրական ժամանակում տեղեկություններ ստանալ առևտրային գործունեության մասին: Թիմի դիտարկմամբ՝ դեռևս կան մի շարք ոլորտներ, որոնք ուշադրության են արժանի՝ միջնաժամկետից երկարաժամկետ հատվածում ՊԵԿ-ի գործունեության արդյունավետությունը բարելավելու նպատակով: Փորձագետներն առաջարկում են ռիսկի կառավարումը դարձնել ավելի ընդգրկուն: Ընդգծվել է, որ Հարկային օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտնելու 2018-ին, նույնպես մի շարք ուղղություններով կբարելավի հարկային քաղաքականությունը և վարչարարությունը՝ նպաստելով հարկային մարմնի գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Դիտվել է՝ 1285

Մեկնաբանություններ